շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել. «Հրապարակ»

Բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 30-ին Փաշինյանը 10 մարզում նոր փոխմարզպետներ նշանակեց՝ նախկին ռազմական գործիչներ, ազատամարտիկներ։

 

Դա պայմանավորված էր «Աշխարհազորի մասին» օրենքի ընդունմամբ եւ ՏԻՄ-երի մասին օրենքում փոփոխություններով, որով յուրաքանչյուր մարզում ձեւավորվելու էր աշխարհազոր, որի հրամանատարը պետք է դառնար փոխմարզպետը։

Այդ ջոկատները չհասցրեցին ձեւավորվել, պատերազմը 3 ամիս է՝ ավարտվել է, սակայն բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կադրային «ռակիրովկաներ» է անում եւ պետական համակարգի «ռեսթարտից» է խոսում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: