հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բյուջեի կատարողականը լավագույն հնարավորություններից է իշխանությանը քննադատելու համար, մեր ընդդիմությունը նախընտրեց նարդի խաղալ․ Գևորգ Պապոյան

Բյուջեի կատարողականը լավագույն հնարավորություններից է իշխանությանը քննադատելու համար, մեր ընդդիմությունը նախընտրեց նարդի խաղալ․ Գևորգ Պապոյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձել է ընդդիմության բացակայությանը՝ բյուջեի կատարողականի քննարկումներից։

«Բոլոր երկրներում բյուջեի կատարողականը խորհրդարանական ընդդիմության համար լավագույն հնարավորություններից մեկն է իշխանության բացթողումները մատնանշելու, քննադատելու, որակյալ առաջարկներ ներկայացնելու համար, որպեսզի բարձրացնեն իրենց հեղինակությունը ժողովրդի մոտ: Սակայն մեր խորհրդարանական ընդդիմությունը նախընտրեց նարդի խաղալ և նմանատիպ բաներ անել Ֆրանսիայի հրապարակում՝ բյուջե 2021թ.-ի կատարողականին մասնակցելու փոխարեն: Ինչևէ, ժողովուրդն իրենց ու բոլորիս լավագույն դատավորն է»,–գրել է Պապոյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:

 

  • Կիսվել: