չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Բյուջեի այս նախագծով ի սկզբանե պլանավորում եք, որ գյուղատնտեսության ոլորտում աճ չի գրանցվելու. Մելքումյան

Բյուջեի այս նախագծով ի սկզբանե պլանավորում եք, որ գյուղատնտեսության ոլորտում աճ չի գրանցվելու. Մելքումյան

«ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտում այս տարի գրանցվել է անկում»,-այս մասին այսօր ԱԺ նիստին 2020 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ մյուս տարի անկումը կշարունակվի, ինչը չափազանց բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսության եւ գյուղացիների ու մասնավորապես՝ ֆերմերների կյանքի որակի վրա: Պատգամավորը նշեց. «Բյուջեի այդ նախագծով դուք, ըստ էության, ի սկզբանե պլանավորում եք, որ մեզ մոտ այդ ոլորտում որեւէ աճ չի գրանցվելու»:

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտարարել են, որ չեն սատարելու 2020 թ. պետբյուջեի՝ կառավարության ներկայացրած նախագիծը:

 

 

  • Կիսվել: