շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԲԸՏՄ-ն հիշեցնում է հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

ԲԸՏՄ-ն հիշեցնում է հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին:
 
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54²-րդ հոդվածի համաձայն՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30.000 ՀՀ դրամ), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով (50.000 ՀՀ դրամ)»,- իրազեկում է ԲԸՏՄ-ն Ֆեյսբուքի գրառմամբ:

  • Կիսվել: