երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բորժոմիում անցկացվել է Եվրասիայում և Արևելյան Եվրոպայում վայրի բնության պաշտպանության և ազգային պարկերի առաջին միջազգային գագաթնաժողովը

Բորժոմիում անցկացվել է Եվրասիայում և Արևելյան Եվրոպայում վայրի բնության պաշտպանության և ազգային պարկերի առաջին միջազգային գագաթնաժողովը

Նոյեմբերի 7 -9 Վրաստանի Բորժոմի քաղաքում անցկացվել է Եվրասիայում և Արևելյան Եվրոպայում վայրի բնության պաշտպանության և ազգային պարկերի առաջին միջազգային գագաթնաժողովը, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Գագաթնաժողովը, որին մասնակցել են շուրջ քան երկրից հարյուրից ավել պատվիրակներ, կարևոր հարթակ էր վայրի բնության պահպանության վերաբերյալ կարևոր հիմնահարցերի քննարկման համար, այդ թվում՝ պահպանվող տարածքների կառավարման, կենսաբազմազանության պահպանման, անտառների, էկոզբոսաշրջության ոլորտում քաղաքականության մշակմանն առնչվող առանցքային հարցերի։

Քննարկվել են բնության հատուկ պահպանվող արածքների մոնիթորինգին և դրանց պահպանության նպատակով կայուն ֆինանսավորման վերաբերյալ հարցեր։

Գագաթնաժողովի նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը, կիսվել փորձով և ուսումնասիրել պահպանվող տարածքների ընդհանուր քաղաքականության խնդիրները։
Հայաստանից գագաթնաժովին մասնակցել են բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմամբ զբաղվող ՊՈԱԿ-ների տնօերնները և ներկայացուցիչներ նախարարության՝ ոլորտն համակարգող ստորաբաժանումից։

  • Կիսվել: