հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բողոքներ են ստացվում անշարժ գույքի սեփականատերերի կողմից վարձակալության պայմանագրերով իրենց պարտավորությունները չկատարելու վերաբերյալ

Բողոքներ են ստացվում անշարժ գույքի սեփականատերերի կողմից վարձակալության պայմանագրերով իրենց պարտավորությունները չկատարելու վերաբերյալ

Էկոնոմիկայի նախարարությունը բողոքներ է ստանում անշարժ գույքի սեփականատերերի կողմից վարձակալության պայմանագրերով իրենց պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։
 
«Խնդրում ենք նկատի ունենալ, որ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1151-Ն որոշմամբ հաստատվել են նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը։

Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի ձևը կարող եք տեսնել ՀՀ կադաստրի կոմիտեի կայքում։  

Տեղեկացնում ենք նաև, որ պայմանագիրը կնքելու համար գործարքի կողմերը պետք է անձամբ այցելեն ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոններից որևէ մեկը։

Սպասարկման կենտրոնների հասցեները։ 

Զգուշացնում ենք ձեզ, որ ՀՀ կադաստրում չհաստատված կամ առանց նոտարական վավերացման գործարքները (օրինակ՝ այն դեպքերում, երբ պայմանագիրը պետք է պարունակի այլ պայմաններ, որոնք նախատեսված չեն օրինակելի պայմանագրով) չունեն իրավաբանական ուժ և կարող են խնդիրներ առաջացնել անշարժ գույքի վարձակալների և սեփականատերերի փոխհարաբերություններում։

Նման ռիսկերից խուսափելու համար ևս մեկ անգամ հորդորում ենք գործել բացառապես օրենքով սահմանված կարգով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: