շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բջնիում հայտնաբերվել է տեխնիկայի գործադրմամբ բացված մոտ 300 մետր ճանապարհ (տեսանյութ)

Բջնիում հայտնաբերվել է տեխնիկայի գործադրմամբ բացված մոտ 300 մետր ճանապարհ (տեսանյութ)

2020 թվականի ապրիլի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի ՏԲ աշխատակիցները Կոտայքի մարզի, Չարենցավան համայնքի, Ալափարս բնակավայրում ստուգման են ենթարկել Ա. Մարտիրոսյանի վարած «Զիլ» մակնիշի 33OP982 պետհամարանիշներով ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պարզվել է, որ այն առանց համապատասխան փաստաթղթերի բեռնվել է կրային թերթաքարով՝ Բջնի համայնքի վարչական տարածքից։ Բեռնատար ավտոմեքենան ի պահ է հանձնվել Ոստիկանության Չարենցավանի բաժնին։

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն անձամբ շրջայց է կատարել Բջնի համայնքի վարչական տարածքում, որտեղ հայտնաբերվել է տեխնիկայի գործադրմամբ բացված մոտ 300 մետր ճանապարհ, որտեղից բեռնվել և տեղափոխվել է մեծ քանակությամբ կրային թերթաքար։ Տվյալ տարածքում կային նաև այլ տեղամասեր։ Նախապատրաստվում են նյութեր՝ իրավապահ մարմիններին փոխանցելու համար:

  • Կիսվել: