ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բետոն արտադրող «ՄԼ Մայնինգ»-ը ազատվեց մաքսատուրքից. ներդրումների ծավալը կկազմի 8 մլրդ դրամ

Բետոն արտադրող «ՄԼ Մայնինգ»-ը ազատվեց մաքսատուրքից. ներդրումների ծավալը կկազմի 8 մլրդ դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիտում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնություն կիրառեց «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի նկատմամբ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել բետոնի արտադրության, ոչ մետաղական հանքավայրերի շահագործման համար։ Բետոնի իրացման շղթան առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերությունը նախատեսում է կատարելագործել և հզորացնել  տրանսպորտային պարկը բետոնախառնիչներով և բետոնամղիչներով։

Միաժամանակ, պայմանավորված գործող և դեռևս նախագծային փուլում գտնվող հանքավայրերի շահագործմամբ, Ընկերությունը նախատեսում է ձեռքբերել էքսկավատորներ և բուլդոզերներ:

Ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին։ Արդեն իսկ իրականացվել է 10 մլրդ դրամի ներդրում։ Առաջիկա 3 տարիների ընթացքում ներդրումների ծավալը կկազմի 8 մլրդ դրամ, որից հիմնական միջոցների ձեռքբերմանհամար՝շուրջ6 մլրդ դրամ և 2 մլրդ դրամ՝շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում 3 տարիների ընթացքում ստեղծել 80 նոր աշխատատեղ` մինչև 396,000 դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 486 մլն դրամ:

  • Կիսվել: