Bazoomq Space Research Lab-ը և HyeTech կազմակերպությունը հայտարարում է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի մեկնարկը
Bazoomq Space Research Lab-ը և HyeTech կազմակերպությունը հայտարարում է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի մեկնարկը։
Միջոցառումը տեղի կունենա 2021 թ․-ի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, «Պլանետարիում» կենտրոնում: Ողջույնի խոսքով հանդես կգան Bazoomq Space Research Lab կենտրոնի համահիմնադիր՝ Հայկ Մարտիրոսյանը, HyeTech-ի ներկայացուցիչ՝ Տիգրան Աստվածատրյանը, Կրիսպ ընկերության համահիմնադիր՝ Դավիթ Բաղդասարյանը:
Մրցույթի նպատակն է խթանել STEM կրթությունը՝ մասնավորապես ռոբոտաշինությունը, պատանիների և երիտասարդների շրջանում: Մրցույթին կմասնակցեն 12-21 տարեկան պատանիներ և երիտասարդներ, ովքեր 3-ից 5 հոգանոց խմբերով կստեղծեն սարքեր: Ավարտական փուլում կընտրվի հաղթող սարքը, որը հնարավորություն կստանա 2022 թվականի մարտին տիեզերք թռչելու:



