շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կհամալրվի ռադիոկապի միջոցներով

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կհամալրվի ռադիոկապի միջոցներով

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեին ամրացված  ռադիոկապի միջոցները հետ վերցնել և ամրացնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

Նախագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով  2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները և հիմք ընդունելով այն, որ  Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ապահովել անհրաժեշտ քանակի  ռադիոկապի միջոցներով»:

  • Կիսվել: