ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԺ-ում հանքարդյունահանող ընկերությունների բնապահպանական հարկին առնչվող նախագծի քննարկումն է

ԱԺ-ում հանքարդյունահանող ընկերությունների բնապահպանական հարկին առնչվող նախագծի քննարկումն է

Խորհրդարանը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծ, որով առաջարկվում է մետաղական հանքարդյունահանող ընկերությունների բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացվեն համայնքներում նպատակային ծրագրերի իրականացման համար:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը նշեց, որ »Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը նպատակ ունի ընկերությունների կողմից կատարված բնապահպանական հարկերից մասհանումներ հատկացնել համայնքներին՝ նպատակային ծրագրերի համար:

«Մեզ համար անընդունելի է, սակայն, օրենքի մակարդակով ֆիքսել ընկերությունների անուններ, որոնցից պետք է մասհանումներ կատարվեն: Սահմանվում է, որ մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների բոլոր բնապահպանական հարկերից մասհանումները պետք է հատկացվեն»,- նշեց Լիլիա Շուշանյանը:

Նաև առաջարկվում է, որ կառավարությունը սահմանի այն չափորոշիչները, որոնց հիման վրա արդեն համապատասխան լիազոր մարմինը կսահմանի ընկերությունների ցանկը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է մասհանումների փոխանցման խնդրի լուծմանը: Առաջարկվում է, որ հաշվարկները կատարվեն ոչ թե փաստացի վճարներից, այլ հաշվարկված գումարներից: «Սրա արդյունքում համայնքները կարող են ստանալ նաև վերջին 2 տարվա գումարները»,- ասաց նա։

  • Կիսվել: