հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱԺ պատգամավորի չափելիությունը միայն ելույթներով և օրենսդրական նախագծերով չի․ նորանշանակ մարզպետ

ԱԺ պատգամավորի չափելիությունը միայն ելույթներով և օրենսդրական նախագծերով չի․ նորանշանակ մարզպետ

Քաղաքական թիմի որոշումն է եղել, երեւի ավելի նպատակահարմար են գտել իմ ներուժն օգտագործել գործադիր մարմնում: Այս մասին, այսօր կառավարությանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:

Նա վստահեցրեց, որ ծանոթ է մարզի խնդիրներին, որովհետև ծնվել և ապրել է Արագածոտնի մարզում։

Լրագրողի դիտարկմանը, թե երկու գումարումների խորհրդարաններում էլ պատգամավոր եղած ժամանակ Մովսիսյանը երբեք աչքի չի ընկել ակտիվությամբ, վերջինս արձագանքեց. «ԱԺ պատգամավորի գործունեության մեջ միայն չեն մտնում օրենսդրական նախագծերը: Չնայած ես պասիվ եմ եղել օրենսդրական գործունեության մեջ, բայց իմ հանդիպումները ժողովրդի հետ միշտ եղել են: ԱԺ պատգամավորի չափելիությունը միայն ելույթներով և օրենսդրական նախագծերով չի։ Եթե ուսումնասիրեիք իմ գործունեությունը, նման հարց չէիք բարձրացնի»։

Սերգեյ Մովսիսյանը հավաստիացրեց, որ բոլոր ընտրված համայնքապետերի, այդ թվում Ապարանի համայնքապետի հետ լինելու է նորմալ աշխատանքային պրոցես, աշխատանքային մթնոլորտ:

Նորանշանակ մարզպետը հերքեց խոսակցությունները, թե քաղաքական թիմում դժգոհություններ կան իր նշանակման վերաբերյալ։

  • Կիսվել: