երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱԺ-ն ընդունեց համայնքներին կապիտալ ծրագրերը համաֆինանսավորելու հնարավորություն տվող նախագիծը

ԱԺ-ն ընդունեց համայնքներին կապիտալ ծրագրերը համաֆինանսավորելու հնարավորություն տվող նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացում կատարելու մասին և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Փոփոխություններով առաջարկվում է համայնքներին հնարավորություն տալ իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորում անել կապիտալ ծրագրերում:

Նախագծի քննարկման ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ասել էր, որ սրանով համայնքներին հնարավորություն են տալիս իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրեր կամ կապիտալ ակտիվի ձեռքբերում՝ պայմանով, որ դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով հաշվառվեն համայնքի հաշվեկշռում։

Նշենք, որ նախագծերի փաթեթն ընդունվեց 115 «կողմ» ձայնով։

  • Կիսվել: