երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԶԲ-ն ամփոփել է 2022-ի արդյունքները. նոյեմբերին բանկը 100 մլն դոլարի բյուջետային վարկ է տրամադրել

ԱԶԲ-ն ամփոփել է 2022-ի արդյունքները. նոյեմբերին բանկը 100 մլն դոլարի բյուջետային վարկ է տրամադրել

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ամփոփել է 2022 թվականին գրանցված արդյունքները:

Բանկի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2005 թ․-ից ի վեր շարունակում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Բացառություն չէր նաև 2022 թվականը, որի ընթացքում շարունակվեցին ինչպես նախկինում մեկնարկած այնպես և տարվա ընթացքում նախաձեռնված ու ու կյանքի կոչված, մի շարք կարևոր ծրագրեր ու նախագծեր՝ ենթակառուցվածքներից մինչև տեխնիկական աջակցության ծրագրեր։ Մանրամասնենք՝ շահագործման հանձնվեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3` ԱԶԲ կողմից ֆինանսավորվող Թալին-Լանջիկ հատվածի շինարարության զգալիորեն ավարտուն հատվածը (18,7 կմ ճանապարհ բացվել է երթևեկության համար): Հունիսի 4-ին պաշտոնապես շահագործման  հանձնվեց Երևանի Արևմտյան օղակաձև ճանապարհի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը։ Ավարտին է հասցվել նաև էլեկտրահաղորդման վերականգնման ծրագիրը, որը միտված էր բարելավելու Հայաստանի էներգոհամակարգը, շահագործման հուսալիությունն և արդյունավետության բարձրացումը։

Նոյեմբերին ԱԶԲ-ն 100 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային վարկ է տրամադրել ՀՀ Կառավարությանը՝ սատարելու Կառավարության հարկաբյուջետային ձկայունության և ֆինանսական շուկաների բարելավմանն ուղղված բարեփոխումներին նախագծմանն ու իրականացմանը։ Նախագիծը և համաֆինանսավորվել է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից՝ 100 մլն եվրո վարկային ծրագրով։  Նույն տարում, հավանություն է արժանացրել նաև ՀՀ Կառավարությանը 1 մլն ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցության տրամադրմանը՝ Հայաստանում հողմային էներգիայի պոտենցիալ էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի կենսունակության գնահատման համար:

ԱԶԲ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր կողմից որդեգրված քաղաքականությանը և 2022թ․ ընթացքում ավարտին է հասցրել 3 դպրոցների ամբողջական վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև շարունակվել են 36 դպրոցների նախագծման և շինարարության աշխատանքները, որոնք լիովին համապատասխանում են միջազգային սեյսմիկ անվտանգության նորմերին։ Ավարտվել  է նաև հեռավար կրթության հարթակի մշակումը, որը կնպաստի Հայաստանում հիբրիդային կրթության իրականացմանը։

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա շրջանակում ԱԶԲ-ն և ՀՀ Կառավարությունն իրականացրեցին «Ակտիվիզմի 16-օրյա արշավ»:

Նոր շունչ է տրվել ԱԶԲ-ՀՀ Արդարադատության նախարարություն համագործակցությանը, որն արտահայտվել է մասնագիտական աջակցության ու խորհրդատվության տրամադրմամբ։

Նշենք, որ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելությունն այս տարի ընդունել է ԱԶԲ գլխամասային գրասենյակի բազմաթիվ պատվիրակություններ, որոնց շրջանակում տեղի են ունեցել բարձր մակարդակի հանդիպումներ ՀՀ նախագահի, փոխվարչապետերի ու նախարարների հետ՝ միտված ՀՀ և ԱԶԲ միջև համագործակցության ուղղությունների ընդլայնմանը, իրականացվող ծրագրերի արդյունավետության գնահատմանն ու ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումներինաջակցությանը։

ԱԶԲ-ն գիտելիքահեն բանկ է և հենց այդ տրամաբանության շրջանակում իրականացրել է մի շարք դասընթացներ, աշխատաժողովներ և վերապատրաստումներ ՀՀ Արդարադատության, Ֆինանսների, Կրթության և գիտության, Էկոնոմիկայի նախարարության, Կադաստրի կոմիտեի անձնակազմի համար՝ կլիմայի փոփոխությունների, սեյսմիկ անվտանգության նորմերի, առողջության և անվտանգության ոլորտներում։

ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ արդեն իսկ մեկնարկել են  ԱԶԲ հաջորդ՝ 2024-2028 թթ․ երկրի գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները։ ԱԶԲ-ն հետայսու էլ շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանը։

  • Կիսվել: