ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօր արդեն դիտվում է գների նվազման որոշակի միտում. Գեղամ Գևորգյան

Այսօր արդեն դիտվում է գների նվազման որոշակի միտում. Գեղամ Գևորգյան

Այսօր արդեն դիտվում է գների նվազման որոշակի միտում։ Այս մասին, այսօր  կառավարության նիստում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ վարչապետի խնդրանքով ներկայացնելով գնաճի վերաբերյալ տեղեկատվություն։ խնդրեց գնաճի վերաբերյալ:

Նրա խոսքով՝ գնանկումը նկատվում է ոչ թե համեմատած փետրվարի, այլ մարտ ամսվա բարձրացված գների համեմատ։

«Գների աճը կոնկրետ ապրանքատեսակներով տեղավորվում է 1-4 տոկոսի սահմաններում: Այսինքն՝ գների կտրուկ բարձրացում տեղի չի ունեցել: Մենք համեմատություն ենք արել 2018-ի հետ նույն ապրանքների, նույն ժամանակահատվածում և նույն առեւտրային ցանցերում։ Պատկերը հետևյալն է. օրինակ՝ շաքարավազը այս տարվա փետրվարին եղել է 230 դրամ, ապրիլի 8-ի դրությամբ դարձել է 255 դրամ, սակայն 2018-ին այդ գինը եղել է 338 դրամ: Կարագը փետրվարին եղել է 3730 դրամ, ապրիլի 8-ին՝ 3790, իսկ 2018-ի փետրվարին՝ 4430 դրամ: Այս տրամաբանությամբ, բավականին գնանկում կա»,- ասաց Գեղամ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ այս թվերը ցույց են տալիս, որ շուկայում կա մրցակցություն։

Ինչ վերաբերում վառելիքի գներին, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ ռեբուլյար տեսակի բենզինի գինը եղել է 310 դրամ, պրեմիումը՝ 330 դրամ եւ դիզվառելիքը՝ 370 դրամ: Իսկ 2018-ի փետրվարին եղել է 450-470-460 դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց որ 2019-ին և 2020-ի սկզբին տարբեր ոլորտներում գնանկումներ են գրանցվել:

«Եթե մենք հանկարծ արհեստական միջամտություն անենք գների նկատմամբ, ի դեպ, այդպիսի կոչեր հնչում են, ապա մենք շուկայում կունենանք դեֆիցիտ: Գործարարները կդադարեն ապրանքներ ներկրել, եթե դա իրենց ձեռնտու չլինի: Այսինքն՝ մի կողմից չպետք է արհեստական միջամտություն լինի, մյուս կողմից, չպետք է թույլ տալ, որ այս իրավիճակից գերշահույթներ ստանալու փորձեր լինեն»,- նշեց նա։

Փաշինյանը նաև հայտնեց, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ դատարկ ցուցափեղկերի երևույթ չի նկատվել, ինչը գրանցվել է շատ զարգացած երկրներում։

 

  • Կիսվել: