ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այս տարի կավարտենք հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումը, կվերանայվեն նաեւ աշխատավարձները. Նախարար

Այս տարի կավարտենք հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումը, կվերանայվեն նաեւ աշխատավարձները. Նախարար

2023-ին շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձի համար մինչեւ 10 տոկոսի բարձրացում ենք ապահովել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Իհարկե, սա բավարար չէ: Աշխատավարձերի վերանայումը մեր կարեւոր նպատակներից է: Այս տարի կավարտենք հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումը եւ ներդրումը, եւ դրա շրջանակներում ամբողջությամբ կվերանայվի ծառայության բովանդակությունը, եւ իհարկե,  ներդրված նոր բովանդակության շրջանակներում կվերանայվեն նաեւ աշխատավարձները»,-ասաց նա:

  • Կիսվել: