երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Այս պահին Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 14 սմ-ով. նախարար

Այս պահին Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 14 սմ-ով. նախարար

Այս պահին Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 14 սմ-ով: Իսկ ոռոգման ջրի օգտագործման համար օրենքով սահմանված է 170 մլն խոր. մ, հնարավոր ամեն ինչ անելու ենք վարչապետի հանձնարարությամբ, որ 2026 թվականին սահմանաչափը չգերազանցվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:
 
Նրա խոսքով՝ Սևանա լճի և հարակից տարածքների մաքրման աշխատանքները շարունակվում են:
 
«Ապօրինի կառույցների մաքրման աշխատանքները և ջրավազանի հարակից անտառների հատվածի մաքրման աշխատանքները այս պահին շարունակվում են, դեռ չեն ավարտվել»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: