հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավինյանն անդրադարձել է Լարսում ու Բագրատաշենում բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներին

Ավինյանն անդրադարձել է Լարսում ու Բագրատաշենում բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներին

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այս պահին բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ կան Լարսում և Բագրատաշենում:

Նա, մասնավորապես, նշեց. «Բագրատաշենում հիմնականում խնդիրը կապված է Մառնեուլի շրջանի կարանտինի հետ, և այդ հատվածում թողունակությունը բավականին դանդաղ է: Թողունակության հետ կապված խնդիր ունենք նաև Լարսում։ Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև այսօր նախատեսված է հեռախոսազրույց՝ իրավիճակին լուծում տալու համար»,- տեղեկացրեց փոխվարչապետը:

Կուտակումները, նրա խոսքով, և՛ Հայաստան-Վրաստան սահմանին են, և՛ Լարսի անցակետում, և՛ Վրաստանի տարածքում: Ավինյանը նշեց. «Կարծում եմ՝ մոտակա ժամանակ պետք է խաղի կանոններ սահմանենք, որպեսզի բեռնափոխադրումները որևէ կերպ չտուժեն: Այս խնդիրները կարգավորելու համար մենք ամենօրյա կապի մեջ ենք վրացի և ռուս գործընկերների հետ»:

Փոխվարչապետն ասաց նաև, որ բեռնափոխադրումների հետագա արգելքները կարող են ավելի խորացնել ճգնաժամը, և Հայաստանը տարբեր օղակներով աշխատում է ռուս և վրացի գործընկերների հետ՝ հարցերը օպերատիվ լուծելու համար:

  • Կիսվել: