շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավարտվել են Սյունիքի Նորավան համայնքի մոտ 5.5 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

Ավարտվել են Սյունիքի Նորավան համայնքի մոտ 5.5 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով ավարտվել են Սյունիքի Նորավան համայնքի մոտ 5.5 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները (հիմնական ճանապարհ և գյուղամիջյան հատված)։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Իրականացվել են հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում, մայթերի կառուցում, մուտքերի և իջատեղերի վերականգնում, ինչպես նաև ճանապարհի կահավորում մետաղական արգելափակոցներով և անհրաժեշտ նշաններով»,- գրել է Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում: 

  • Կիսվել: