չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աշխատում ենք ՀՀ-ում փոքր և միջին բիզնեսի զարգացման և երկրի տնտեսության մեջ դրանց մասնաբաժնի ավելացման ուղղությամբ. Քերոբյան

Աշխատում ենք ՀՀ-ում փոքր և միջին բիզնեսի զարգացման և երկրի տնտեսության մեջ դրանց մասնաբաժնի ավելացման ուղղությամբ. Քերոբյան

Մենք աշխատում ենք Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման եւ երկրի տնտեսության մեջ դրանց մասնաբաժնի ավելացման ուղղությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա հավելեց, որ առաջիկա հինգ տարում նախատեսվում է այդ ձեռնարկությունների մասնաբաժինը 27 տոկոսից 55 տոկոսի հասցնել: Նա նաեւ հայտնեց, որ այդ ուղղությամբ քննարկել են Գերմանիայի հետ համագործակցության հնարավորությունները:

Քերոբյանը հայտարարեց Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման եւ բիզնես վարելու ճանապարհային քարտեզի առկայության մասին։

՛՛Գործարար միջավայրի տեսակետից Հայաստանն առաջատար է տարածաշրջանի եւ ԵԱՏՄ երկրների շարքում՛՛,-նշեց նա եւ այդ ճանապարհին հետագա առաջընթացի համար ընդգծեց մասնավոր հատվածի եւ պետության միջեւ երկխոսության ընդլայնման, ինչպես նաեւ այդ հարաբերությունների ինստիտուցիոնալացման կարեւորությունը:

  • Կիսվել: