շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արթիկում հիմնվող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքներն ակտիվ փուլում են

Արթիկում հիմնվող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքներն ակտիվ փուլում են

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հիմնվող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքներն ակտիվ փուլում են:
 
Կենտրոնը, որի շահագործումը նախատեսվում է 2022 թ. սեպտեմբերին, մեկ հարկի տակ մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կմատուցի համայնքի շուրջ 24000 շահառուներին: Կենտրոնը գործելու է միասնական ընդունարանի սկզբունքով:
 
Միասնական ընդունարաններում (front office) մեկ պատուհանի սկզբունքով շահառուների դիմումներն ընդունելու, այնուհետև հետին գրասենյակներում (back office) բոլորովին այլ մասնագետների կողմից դրանք մշակելու և ընթացքավորելու մեխանիզմն ու գործընթացը լիովին բացառելու են կոռուպցիոն գործոնը՝ ապահովելով հնարավորինս հասանելի ու արագ սոցիալական ծառայությունների մատուցում:

  • Կիսվել: