Արտահանող բեռնատարների վարորդները պահանջում են կարգավորել ոլորտը․ Ակցիա (Տեսանյութ)
Արտահանող բեռնատարների վարորդները Երևանում բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք իրենց պահանջներն են ներկայացնում, որոնք վերաբերում են ոլորտի խնդիրներին։
«Ակցիայի նպատակն է որպեսզի բեռնափոխադրման ոլորտի խնդիրները բացահայտնեք և իշխանությունները տեղեկանան այդ մասին»,-ասում է ակցիայի մասնակից Ալեքսան Հովակիմյանը:
«Բեռնափոխադրման մեջ գոյություն ունի արտահանման արժեք և ներմուծման արժեք:Երկիր կա, որտեղ արտահանումն է թանկ, ներմուծումն՝ Էժան և հակառակը: Մեր պարագայում արտահանումը շատ էժան է, կոպեկներ են, ներմուծումն է արժեքը փակում:
Վրաստանը 3-րդ երկրի փոխադրում էր անում, դա նորմալ է: Բայց այդ ընթացքում նրանց մոտ ցանկալի չէր ներմուծումը, շատ էժան է, դրա համար իրենք արտահանումն իրականացնում են, բայց ներմուծումը Վրաստան չեն իրականացնում: Մեր ներմուծումն են վերցնում, դա իրենց շատ ձեռնտու է: Հետո գալիս են Հայաստան, այստեղ դատակվելուց հետո, այստեղից էլ դատարկ չեն գնում: Մենք չենք կարողանում դուրս գալ, որովհետև իրենք են մեր բեռը բերում: Ինչից այդպես եղավ. Թուրքիայի քաղաքացիները Վրաստանում բացեցին թուրքական խանութներ, վրացական մեքենաներ գնեցին, թուրք վարորդներին նստացրեցին ու վերջիններս մտան մեր շուկա որպես երրորդ երկրի բեռնափոխադրող»,-պարզաբանել է ակցիայի մասնակիցը:
Տեսանյութը՝ այստեղ