կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Առողջապահության ռազմավարությունը և համապարփակ ապահովագրության հայեցակարգը մեր 5 տարիների տեսադաշտում է, և մենք պետք է իրագործենք այս բարեփոխումները. Ավանեսյան

Առողջապահության ռազմավարությունը և համապարփակ ապահովագրության հայեցակարգը մեր 5 տարիների տեսադաշտում է, և մենք պետք է իրագործենք այս բարեփոխումները. Ավանեսյան

Առողջապահության ռազմավարությունը և համապարփակ ապահովագրության հայեցակարգը միասին՝ երկու շաբաթվա ընթացքում ընդունվեցին: Մի կողմից մենք ռազմավարության մակարդակով փորձել ենք ամփոփել այն բոլոր հիմնական ուղղությունները, որոնք լինելու են առաջիկա մեր 5 տարիների տեսադաշտում և մենք պետք է իրագործենք այս բարեփոխումները: Դա վերաբերում է առաջինը՝ առողջության ոլորտին և առողջապահական համակարգի ոլորտին: Այս երկու ինտեգրալ մասերով էլ մենք պետք է լուրջ աշխատանքներ կատարենք որպեսզի համակարգը պատրաստ լինի ապահովագրական համակարգի ներդրմանը, ներդրումը սահուն լինի և ամենակարևորը՝ գործի հանրային շահին համապատասխան: Այս մասին այսօր Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեր աշխատանքները հիմնականում  երեք ուղղություններով են.

առաջինը՝ առողջության առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների որակի բարձրացմանը, այնտեղ մատուցվող ծառայությունների հասանելիության բարձրացմանը: Սա վերաբերում է ինչպես շենքային պայմանների, ենթակառուցվածքների բարեփոխմանը, այնպես էլ ծառայությունների բովանդակության և որակի բարեփոխմանը, որովհետև այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ ապահովագրական համակարգերը բարեհաջող գործում են, եթե առաջնային օղակը ունի այդ կարողություններն իր վրա վերցնելու, հիմնական բեռը մարդկանց առողջության մասին հոգ տանելու, պահպանելու, կանխարգելելու և հիվանդանոցային օղակը մնում է ոչ միակ հասցեատերը մեր առողջական խնդիրների»,- ասաց Ավանեսյանն ու վստահեցրեց, որ այս ոլորտն առաջիկա տարիների ամենադինամիկ փոփոխվող ոլորտն է լինելու: Նրա խոսքով, սա վերաբերում է նաև կապիտալ շինարարությունների կազմի փոփոխությանը:

Ավանեսյանը շեշտում է, որ մինչ այս՝ կապիտալ ծախսերի 90 տոկոսն ուղղվել է միայն հիվանդանոցային օղակի բարեփոխումներին, ինչն իհարկե՝ իր արգումենտն ունի և ճիշտ է: Նախարարի պնդմամբ, այս ծրագրի ավարտին՝ երկու տարվա ընթացքում մենք կունենքն թե՛ մարզային, թե՛ քաղաքային ամբողջությամբ արդիականացված, հագեցված հիվանդանոցային օղակ: Բայց կապիտալ ծախսերի ուղղության փոխադրումը դեպի առաջնային  օղակ՝ այս տարվանից արդեն մեկնարկել է:

«Մենք այս տարի կունենանք 5 պոլիկլինիկաների վերանորոգում և վերազինում, բացի դրանից 20 գյուղական ամբուլատորիաների՝ հիմնականում նոր կառուցվող շենքեր և արդիականացում»,- ասաց նա ու հավելեց, որ բացի սրանից նաև այլ դոնոր կազմակերպությունների հովանավորությամբ իրականացվում է շինարարություններ:

Հաջորդը՝ որին ուշադրություն են դարձնելու՝ ծառայությունների որակն է: Անահիտ Ավանեսյանի խոսքով, դա վերաբերում է բժշկական ծառայությունների լիցենզավորման պահանջների խստացմանը, դրանց ներդաշնակեցմանը:

«2023 թավականի հունվարից արդեն գործում է հավաստագրման ինստիտուտը և մեր բժիշկները պարտավոր են շարունակական մասնագիտական զարգացման շրջանակներում 5 տարվա ընթացքում անընդհատ հավաքել կրեդիտներ, մասնակցել դասընթացների, վերապատրաստվել, թարմացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները: Սա արդեն ներդրված համակարդգ է, որն սկսելու է 5 տարվա ցիկլով անընդհատ գործել»,-նշեց նախարար Ավանեսյանը:

  • Կիսվել: