հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Արմֆիլտր» հայ-գերմանական ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. Այն 580 մլն դրամի ներդրում է խոստանում

«Արմֆիլտր» հայ-գերմանական ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. Այն 580 մլն դրամի ներդրում է խոստանում

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 16-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ին:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ  «Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել արդյունաբերական և նավատորմի հատուկ տեխնիկայի համար օգտագործվող արդյունաբերական ֆիլտրերի, ֆիլտր էլեմենտների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 580 մլն դրամի ներդրում, որից 230 մլն դրամը կապիտալ, իսկ մնացած մասը հումք ու նյութերի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 12 նոր աշխատատեղ՝ մինչև 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 54․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4․2 մլն դրամ:

  • Կիսվել: