ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Արկոլադ» ընկերությանը 23,890,000 դրամ դրամաշնորհ կտրամադրվի

«Արկոլադ» ընկերությանը 23,890,000 դրամ դրամաշնորհ կտրամադրվի

էկոնոմիկայի նախարարությունում իրականացվող ՀԳՌԿՄ 2 ծրագրի «Շոկոլադապատ չրերի արտադրության, չրերի վերամշակման և արտահանման ծավալների ավելացում» ենթածրագրի շահառու «ԱՐԿՈԼԱԴ» ընկերությանը ծրագրի շրջանակներում կտրամադրվի 23,890,000 ՀՀ դրամ դրամաշնորհ:

Ենթածրագրի հիմնական նպատակն է ընդլայնել արտադրական հզորությունները նոր սարքավորումների ձեռքբերման և նոր համակարգերի ներդրման միջոցով։

Ենթածրագիրը դեռ իրականացման ընթացքում է, սակայն ակնկալվող արդյունքներն արդեն տեսանելի են։

Ներկայումս «ԱՐԿՈԼԱԴԻ» արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ղազախստան և ԱՄՆ։

  • Կիսվել: