երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Առևտրաշրջանառության դինամիկան շատ լավն է. Մհեր Գրիգորյան

Առևտրաշրջանառության դինամիկան շատ լավն է. Մհեր Գրիգորյան

Հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի մասնակիցներին հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնց շնորհիվ մեր երկրների միջև եղած տնտեսական հարաբերություններում առաջընթաց կարող է գրանցվել։ Այս մասին Երևանում ընթացող հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
Նա նշեց, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ աշխատանքային քննարկում է անցկացվել ինչպես փորձագետների, այնպես էլ երկու երկրի կառավարությունների ներկայացուցիչների մակարդակով։ Քննարկվել է օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայ–ռուսական հարաբերություններում։
 
«Առևտրաշրջանառության դինամիկան շատ լավն է։ Մենք հույս ունենք, որ կպահենք այս տեմպը։ Զբոսաշրջիկների հոսքի աճը նույնպես լավն է»,– նշեց Գրիգորյանը։
 
Նրա խոսքով` նախորդ նիստերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվել են։ Հետևաբար նա ակնկալում է, որ Երևանում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրված բոլոր նպատակները կիրագործվեն։

  • Կիսվել: