շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Առաջին 7 ամիսների տնտեսական աճի արդյունքներն անհամեմատ ավելի բարձր են, քան կառավարության թիրախները. Քերոբյան

Առաջին 7 ամիսների տնտեսական աճի արդյունքներն անհամեմատ ավելի բարձր են, քան կառավարության թիրախները. Քերոբյան

Առաջին 7 ամիսների տնտեսական աճի արդյունքներն անհամեմատ ավելի բարձր են, քան կառավարության՝ 2023-ի բյուջեով դրված թիրախները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մեր կանխատեսումներն այս տարվա համար մեզ վստահություն են տալիս, որ մենք, այնուամենայնիվ, կգերակատարենք կառավարության բյուջեով հաստատած թիրախները: Կառավարությունն իր ծրագրի իրականացման ընթացքում նաև կապահովի հաջորդ տարիների նախանշած տնտեսական աճի ցուցանիշները, խոսքը 7 տոկոս տնտեսական աճի մասին է»,- ասել է նա։

Անդրադառնալով արտահանմանը՝ նախարարն ասել է, որ տարվա առաջին կիսամյակի տվյալներով ծառայությունների և ապրանքների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է մոտ 57 տոկոս, ինչը ռեկորդային է։

  • Կիսվել: