երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Առաջարկվում է չեղարկել «օդի հարկը» ավիաընկերությունների համար

Առաջարկվում է չեղարկել «օդի հարկը» ավիաընկերությունների համար

Առաջարկվում է նոր եւ Հայաստանում արդեն գործող ավիափոխադրողներին հարկային արտոնություններ տրամադրել տուրիստական նոր ուղղություններ բացելու դեպքում. նախագիծը «օդի հարկի» չեղարկման մասին է. այս մասին այսօր ԱԺ նիստում հայտնել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը:

Ըստ Ռևազյանի՝ հարկային արտոնությունն ավիաընկերություններին կտրամադրվի 3 տարով, որը թույլ կտա մեծացնել երկրի ներդրումային գրավչությունը եւ նոր աշխատատեղեր ստեղծել:

Նրա խոսքով՝ մի ավիաընկերություն արդեն Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի քննարկմանն է ներկայացրել հայտ Ազգային ավիափոխադրող դառնալու իրավունք ստանալու մասին: Ավիաընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ ամառվա սեզոնին թռիչքներ են իրականացնելու 13 ուղղությամբ:

«Շաբաթական կիրականացվի 41 չվերթ, այսինքն՝ տարվա ընթացքում ավիաընկերությունը ունենալու է 388 հազար վարէջքային վայր: Ավիաընկերությունը միաժամանակ հայտարարել է, որ մոտական ամիսներին ստեղծելու է 200-ից ավելի աշխատատեղ»,- նշե« է քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը:

 

  • Կիսվել: