չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ապրիլի 10-ին 3750 հղի կին կարող է ստանալ կառավարության ֆինանսական աջակցությունը

Ապրիլի 10-ին 3750 հղի կին կարող է ստանալ կառավարության ֆինանսական աջակցությունը

Մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն անձինք, ովքեր ազատվել էին աշխատանքից մարտի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, արդեն երկու օր է ստանում են կառավարության ֆինանսական օգնությունը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Գումարներ են ստանում նաև կառավարության միջոցառումների 4-րդ ծրագրի մյուս խմբի քաղաքացիները՝ նրանք, ովքեր այդ ժամանակահատվածում ազատվել էին աշխատանքից։
«Ծրագրի շահառու հանդիսանո՞ւմ է քաղաքացին, թե ոչ, կարող է ստուգել արդեն գործարկված www.onlajn.ssa.am կայքում։ Այսինքն՝ հասկանալու համար իրեն վերաբերում է, թե ոչ, կարող է այդ կայքի միջոցով մուտքագրել իր տվյալները և ճշտել։ Այդտեղ նշված է նաև այն բանկը, որտեղ քաղաքացին կարող է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով ու ստանալ ֆինանսական աջակցությունը», -ասաց Բաթոյանը՝ ընդգծելով, որ ֆինանսական աջակցությունը միանվագ է։


Ապրիլի 10-ին արդեն կգործարկվի միջոցառումների 7-րդ ծրագիրը, որի շրջանակում են հղի կանայք, որոնց ամուսինները ազատվել էին աշխատանքից կամ իրենք չէին աշխատում, կամ միայնակ են։


«Մենք ստացել ենք շուրջ 15 հազար հղի կնոջ մասին տվյալներ, բայց դրանք պետք է նույնականացնենք ՊԵԿ-ի ու այլ բազաների հետ և ներկայացված ցուցակը զտվելու է։ Մենք այս պահին ունենք 3750 հղի կին վաղը կկարողանա իր աջակցությունը ստանալ»,-նշեց Բաթոյանը։

  • Կիսվել: