Անընդհատ ասում ենք IT ոլորտում բարձր են ստանում, կներեք, բայց մոտ այդքան ստանում է նաեւ որակյալ արհեստավորը. Փաշինյան
Այսօր տնտեսվարողները շատ դեպքերում ունեն որակյալ ամենատարբեր արհեստավորների խնդիր, որը ամենասուր կերպով դրված է Հայաստանում: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր այն նախարարությունները, որոնք անմիջականորեն առնչվում են իրական տնտեսության հետ, գիտեն սրա մասին: Նախ ընդհանրապես աշխատուժի խնդիր կա, բայց առավելապես որակյալ արհեստավորների խնդիրը մեծ է:
Մենք անընդհատ ասում ենք IT ոլորտում այսքան են ստանում, կներեք, բայց մոտավորապես այդքան ստանում է նաեւ որակյալ արհեստավորը: Որովհետեւ այնքան մեծ պահանջարկ կա, որ գործատուները շատ դեպքերում խնդրում, աղաչում են, որ իրենց եւս ժամանակ տրամադրեն»,-ասաց Փաշինյանը: