կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ԱՆԻՖ-ը կլուծարվի

ԱՆԻՖ-ը կլուծարվի

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ANIF) կլուծարվի։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության՝ մայիսի 23-ի նիստի օրակարգում։

«Կառավարությունն առաջարկում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Առաջարկվող փոփոխությունների իրականացումը պայմանավորված է 2024 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվետվության N Վ/35-2024 արձանագրության 3-րդ կետի պահանջներով՝ ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ, ինչպես նաև Կոմիտեի կանոնադրությամբ վերջինիս վերապահված լիազորություններով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

ANIF-ի ՀՀ սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Ներկայում ընթանում են ընկերության լուծարման գործընթացի իրականացման հետ կապված աշխատանքներ։

  • Կիսվել: