շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անի համայնքում շահագործման է հանձնվել նորակառույց սպանդանոց

Անի համայնքում շահագործման է հանձնվել նորակառույց սպանդանոց

 Շիրակի մարզի Անի համայնքում շահագործման է հանձնվել նորակառույց սպանդանոց, որը համապատասխանում է Սննդի անվտանգության տեսչական մարմին կողմից պահանջվող  չափորոշիչներին:

Սպանդանոցը զբաղեցնում է 1.2 հա տարածք, շինության մակերեսը 650 քառակուսի մետր է և ունի բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանության համար:

Ըստ հերթափոխում իրականացվող մորթի քանակության կամ սպանդային միավորի՝ համարվում է միջինը 30-300 սպանդային միավոր հզորության( 30 խոշոր և 300 մանր եղջերավոր):

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության հետ համագործակցության արդյունքում «Ֆրանս» ՍՊԸ-ն իրականացրել է 150 մլն դրամի ներդրում, սարքավորումները ձեռք են բերվել Իտալիայից՝ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրով:

Մարզում ընթացքի մեջ են ևս 3 սպանդանոցի կառուցման աշխատանքները:

  • Կիսվել: