երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Անդրադարձ է կատարվել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանն ուղղված հարցերի

Անդրադարձ է կատարվել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանն ուղղված հարցերի

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Շարժա միջազգային բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Աբդալլա Բինխդիմի հետ։ Այդ մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջում: 
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են, կոստյում and ներսում նկարն է
 
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանն ուղղված մի շարք հարցերի։ Մասնավորապես՝ ընդգծվել է խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման, սոցիալական բնակարանաշինության, կանանց զբաղվածության տեխնոլոգիական ծրագրերի իրականացման ուղղությամբ փորձի փոխանակման, փորձագիտական աջակցության ու նոր գործիքների ներդրման կարևորությունը։
 
Հնարավոր է սա 8 մարդ, մարդիկ նստած են, ներսում and տեքստ, որում ասվում է «mlsa.am» նկարն է
 
Քննարկվել են այս ուղղությամբ ԱՄԷ լավագույն փորձի ուսումնասիրությունն ու, ըստ անհրաժեշտության, դրա տեղայնացումը Հայաստանում։
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացման գործում․ պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը»,- նշված է գրառման մեջ։
 

  • Կիսվել: