շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ամուլսարի ոսկու հանքավայրը կվերսկսի շահագործումը․ կստորագրվի 250 միլիոն դոլարանոց համաձայնագիր

Ամուլսարի ոսկու հանքավայրը կվերսկսի շահագործումը․ կստորագրվի 250 միլիոն դոլարանոց համաձայնագիր

Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։

Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հենց այսօր կստորագրենք մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի աշխատանքի վերսկսելը։ Այսօր ժամը 17:00-ին 250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել ևս մի հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց արդեն պարտավորությունները կան՝ Լիդիանը, Ամուլսարը»,- ասաց Քերոբյանը։

Ամուլսարի շահագործման դիմաց Հայաստանի Հանրապետությունը կստանա Լիդիան Արմենիայի 12,5% բաժնետոմս։

Նշենք, որ ավելի վաղ Ամուլսարի հանքավայրի շահագործումը դադարեցվել էր բնապահպանական շարժման ճնշմամբ: Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ այդ շարժումը ժամանակին ղեկավարել է ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանը, ում մերձավորները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսեր ունեին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: