շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 25-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները, իրականացվող բարեփոխումները և տնտեսական հեռանկարների հիմնական ռիսկերը։
 
Այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել մի շարք առանցքային թեմաների շուրջ, մասնավորապես՝ 2025–2030 թթ․ արտահանման ռազմավարության, միջազգային շուկաներում հայկական ընկերությունների ներգրավվածության ընդլայնման, օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, ներդրումային քաղաքականության և խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։
 
Քննարկվել են նաև արդյունաբերական և ազատ տնտեսական գոտիների զարգացմանը, ՓՄՁ մրցունակության 2026 -2030 թթ․ ռազմավարական ծրագրին, ինչպես նաև կապիտալի շուկայի զարգացմանն առնչվող հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին և սահմանների ապաշրջափակմանը:

  • Կիսվել: