հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Ալեքս Տեքստիլի» ու Dolce&Gabbana-ի արտադրությամբ զբաղվողի համատեղ արտադրանքը կարտահանվի Իտալիա

«Ալեքս Տեքստիլի» ու Dolce&Gabbana-ի արտադրությամբ զբաղվողի համատեղ արտադրանքը կարտահանվի Իտալիա

Նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլի» և իտալական «Սարտիսի» հետ համատեղ գործարկված «Սարտեքս» կարի ֆաբրիկան իր ողջ արտադրանքն Իտալիա կարտահանի։

«Սարտիս»-ը զբաղվում է MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabbana, Dainese և այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ:

Նշենք, որ գործարանի հանդիսավոր գործարկումը տեղի է ունեցել այսօր, ներկա են եղել ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ՝ իշխանության այլ ներկայացուցիչներ:

Կարի արտադրամասերում ներկայում ստեղծվել է 1000 նոր աշխատատեղ, սակայն առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 3 հազարի: Ֆաբրիկաներում արտադրվելու են բաճկոններ, կաշվի կտոր, գործված հագուստ, տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Նշենք նաև, որ 2020 թ. «Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է Արտաշատում բացել տնային տեքստիլի և սրբիչի արտադրություն, ինչպես նաև ևս մեկ կարի ֆաբրիկա: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ստեղծել ևս 1500 նոր աշխատատեղ:

  • Կիսվել: