երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացնում

Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացնում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ու ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում։ Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ խուզարկությունները տեղի են ունենում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, և ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:

Հավելենք, որ տեղեկություններ են տարածվել, համաձայն որոնց՝ խուզարկությունները պայմանավորված են ստվերային շրջանառության մասին փոխանցված ինֆորմացիայով։

 

  • Կիսվել: