կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ալավերդու պարենի կուտակման կենտրոնն անընդհատ համալրվում է, և անընդհատ բացթողում է արվում բեռնատարներով` ըստ հասցեների. Արեն Մկրտչյան

Ալավերդու պարենի կուտակման կենտրոնն անընդհատ համալրվում է, և անընդհատ բացթողում է արվում բեռնատարներով` ըստ հասցեների. Արեն Մկրտչյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքում գրառում է արել Լոռու և Տավուշի մարզում ընթացող աշխատանքների մասին:
 
«Ալավերդու պարենի կուտակման կենտրոնում ենք։ Այն անընդհատ համալրվում է և անընդհատ բացթողում է արվում բեռնատարներով` ըստ հասցեների։ 
 
 
Սիրելի հայրենակիցներ, շահառուները հազարավոր են։ Եթե կլինեն մարդիկ, որոնք որևէ կարիք ունեն և մեզ հետ կապ չեն հաստատել, տեղեկություն տվեք մեզ։
 
 
Օգնեք մեզ` ձեր կարիքները հասցնելով մեզ, և դրանք արագ կկարգավորվեն»,- գրել է նա։

  • Կիսվել: