հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ակնաշեն, Մրգաստան, Գեղակերտ և Գետազատ համայնքներում կվերակառուցվեն տարեցների համար փոքր տներ

Ակնաշեն, Մրգաստան, Գեղակերտ և Գետազատ համայնքներում կվերակառուցվեն տարեցների համար փոքր տներ

Ակնաշեն, Մրգաստան, Գեղակերտ և Գետազատ համայնքներում կվերակառուցվեն և կկահավորվեն տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված փոքր տները։

 Կառավարությունը մարտի 31-ի ընդունված որոշումը հնարավորություն է ստեղծում  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նիդերլանդական «Avondglans» հիմնադրամի միջև 2019 թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված նվիրաբերության մասին պայմանագրի 3-րդ փուլով նախատեսված կահավորման աշխատանքների իրականացման համար:

ՀՀ տարածքում գործում են տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք տրամադրող մեկ տասնյակ պետական և մասնավոր կազմակերպություններ, որտեղ բնակվում և խնամքի ծառայություններ են ստանում ընդհանուր առմամբ շուրջ 1350 շահառու։ Նպատակ ունենալով ներդնել մատուցվող ծառայությունների նոր մոդելներ, որոնք հիմնված են անձի ինքնուրույնությանը և սոցիալականացմանը՝ ապահովելու արժանապատիվ կենսապայմաններ, նախարարությունը նպատակ ունի սեղմ ժամկետում վերակառուցել, կահավորել և գործարկել Ակնաշեն, Մրգաստան և Գեղակերտ համայնքների փոքր տները, ինչպես նաև ևս մեկ տուն՝ Գետազատ համայնքում:

 

Նախագծի կարգավորման նպատակը գնված տների վերանորոգման համար բյուջետային միջոցների տրամադրումն է, իսկ վերջնարդյունքում՝ հանրապետությունում փոքր համայնքային տների կազմակերպումը, ինչպես նաև փոքր տան ձեռքբերումը, շուրջօրյա խնամքի կենտրոնում գազատարի անցկացումը և անօթևանների համար կացարանի տրամադրման ծառայության լիարժեք ապահովումը։

  • Կիսվել: