երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ակադեմիական քաղաքի» նախագծահետազոտական աշխատանքները կիրականացվի մեկ անձից գնման ձևով. Հայտնի է կազմակերպությունը

«Ակադեմիական քաղաքի» նախագծահետազոտական աշխատանքները կիրականացվի մեկ անձից գնման ձևով. Հայտնի է կազմակերպությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում ընունեց որոշում, որով թույլ է տալիս ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում ճարտարապետական նախագծման ծառայությունները ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կոնսորցիումից:

Խոսքը 87.696 մլն դրամ գումարի մասին է:

Այս նախագծի ընդունմամբ կապաահովվի Ակադեմիական քաղաքի կառուցման նախնական փուլում անհրաժեշտ նախագծահետազոտական աշխատանքների իրականացումը:

  • Կիսվել: