չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԱՀ ԱՎԾ֊ն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշները

ԱՀ ԱՎԾ֊ն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշները

2023 թվականի հունվար-հունիս ամիսներին Արցախի Հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 13.9մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել ` 16.1մլրդ դրամի պատրաստի արտադրանք։

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ամփոփվելով 2023 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը։

«2022թ. հունվար-հունիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 22.8 տոկոս, ընդ որում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում՝ 1.3տոկոս, մշակող արդյունաբերությունում` 55.7տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում` 63.2տոկոս և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում` 96.8 տոկոս»,-իրազեկել է Մ. Մինասյանը։

Խոսելով գյուղատնտեսության ոլորտում գրանցված  ցուցանիշներից՝ նա նշել է, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2023թվականի հունվար-հունիսին, փաստացի գներով, կազմել է 9.7մլրդ դրամ, որը, 2022թվականի հունվար-հունիսի համեմատությամբ, համադրելի գներով, նվազել  է 40.2տոկոսով: 

«2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, հանրաապետությունում նվազել է  խոշոր եղջերավոր անասունների  գլխաքանակը` 15.8 տոկոսով, այդ թվում` կովերինը` 17.3 տոկոսով, մանր եղջերավոր անասունների գլխաքանակը՝ 22.4տոկոսով, թռչուններինը՝ 36.9տոկոսով։ Խոզերի գլխաքանակն աճել է 39.2տոկոսով»,-ընդհանրացրել է ԱՎԾ նախագահը։

  • Կիսվել: