ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
954 մլն դրամ կհատկացվի աջակցության ծրագրերը շարունակելու համար

954 մլն դրամ կհատկացվի աջակցության ծրագրերը շարունակելու համար

 Բյուջեից 954 մլն դրամ կհատկացվի տարբեր ոլորտներում աջակցության ծրագրերը շարունակելու համար։ Այս մասին որոշումնը ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այս որոշմամբ  մոտ 954 մլն դրամից 99 մլն-ն ուղղվելու է նախորդ տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրի ներքո ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը, 32․5 մլն դրամ հատկացվելու է տուրիստական ոլորտում ընդգրկված տրանսպորտային ընկերությունների համար գործող միջոցառման ապահովման համար։ 165 մլն դրամ կհատկացվի կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատցումանը՝ 2020 թվականին առաջացած պարտավորությունների կատարմանը։
 
«Այստեղ արդեն մենք փոխհատուցել ենք 274 մլն դրամ, ևս 165 մլն դրամ փոխհատուցելու ենք՝ մոտավորապես 4․4 մլն լիտր կոնյակի արտահանման խթանման ուղղված ծրագիր էր անցած տարվանը։ 114 մլն դրամ կուղղվի պատերազմական գորոծղությունների ընթացքում մարդկանց և զինծառայողների խնդիրների բավարարմանը։ Եվ 543 մլն դրամ էլ կուղղվի կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժումը, խնամքը և սնունդը ապահովելուն։ Սա դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների պարտավորությունների կատարման ապահովման համար է»,- մասնավորապես, ասաց Քերոբյանը։

  • Կիսվել: