երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
9 մարզերի 875 մլն դրամ հատկացվեց շինարարական կազմակերպությունների ֆինանսավորման համար

9 մարզերի 875 մլն դրամ հատկացվեց շինարարական կազմակերպությունների ֆինանսավորման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում որոշեց ՀՀ համայնքներից պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին 2022 թվականին հատկացնել  875,473 մլն դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2021 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովում քննարկվել և հավանության են արժանացել 673 սուբվենցիոն ծրագիր: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. Համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցման ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցման ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

Իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին՝ պայմանագրերի գործողության ժամկետը երակարաձգվել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի   1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով:

Միաժամանակ, 2021 թվականին ՀՀ կառավարության որոշումներով համաֆինասնավորված շուրջ 33 ծրագրի մոտ 494,868.5 հազար դրամ ֆինանսական միջոցները մարզպետարանները չեն կարողացել վճարել  և այդ գումարը վերադարձվել է ՀՀ պետական բյուջե։ Վճարումներն ուշացնելու համար քաղաքացիաիրավական հարաբերությունների դրույթներով առաջանում է տույժ և տուգանքի պարտավորություն։

2021թ ներկայացված՝ ՀՀ 9 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 11 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման:

Որոշման նախագծով առաջարկվում է 2022 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 875,473.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: