հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
«88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը

«88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը

«88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը: Այս մասին Սպուտնիկ Արմենիային տեղեկացրել են գործարարին պատկանող «Eighty eight» հյուրանոցային համալիրի էջից:

«Տարիներ շարունակ չգործող ցեմենտի գործարանը նոր սեփականատեր ունի. այն ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը: Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ։ Հնարավորինս սեղմ ժամկետում նախատեսվում է մեկնարկել լայնածավալ ներդրումային ծրագիր»,- նշված է հյուրանոցի սոցիալական էջում։

Հիշեցնենք, որ Նարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» Հրազդան ցեմենտի գործարանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

  • Կիսվել: