երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
871 մլրդ 241 մլն դրամ. ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

871 մլրդ 241 մլն դրամ. ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

Հրապարակվել է 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 733 մլրդ 143 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 138 մլրդ 98 մլն դրամ։

Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակը հետևյալն է (ներկայացված է 30.09.2021 թ. դրությամբ հարկ վճարողների կողմից ՀՀ պետբյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը՝ հազ. դրամ)

1. «Գազպրոմ Արմենիա»՝ 38.266.412

2. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»՝ 38.249.247

3. «ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմ»՝ 34.194.185

4. «Գրանդ Տոբակո»՝ 24.774.246

5. «Գեոպրոմայնինգ գոլդ»՝ 16.415.197

6. «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»՝ 15.532.586

7. «ՄՏՍ Հայաստան»՝ 13.039.084

8. «Թեղուտ»՝ 12.341.373

9. «Սիփիէս Օիլ»՝ 11.936.923

10. «Ֆլեշ»՝ 10.756.122:

 

  • Կիսվել: