երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
80 հազար եվրո է հատկացվել «Արփա» պահպանվող լանդշաֆտի պահպանման համար

80 հազար եվրո է հատկացվել «Արփա» պահպանվող լանդշաֆտի պահպանման համար

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների 2023 թվականի ֆինանսական աջակցության ծրագրերի մեկնարկն է տալիս։ Առաջին գումարային փոխանցումն է կատարվել Վայոց ձորի մարզում գտնվող համայնքային  «Արփա» պահպանվող լանդշաֆտին։  Աջակցությունը կազմել է 80 հազար եվրո։

Տրվող գումարն  ապահովում է պահպանվող տարածքների արդյունավետ կառավարումը, տրվում են աշխատակիցների աշխատավարձերը, վճարվում կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվում ծախսեր, որոնք կբարձրացնեն տարածքի պահպանության մակարդակը։

  • Կիսվել: