հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
40 հազար դրամից ավելի գազ ու 25 հազար դրամից ավելի հոսանք վառելն օլիգարխիայի կատեգորիա է մտնում. Փաշինյանը կատակեց

40 հազար դրամից ավելի գազ ու 25 հազար դրամից ավելի հոսանք վառելն օլիգարխիայի կատեգորիա է մտնում. Փաշինյանը կատակեց

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպտասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք օգտվել են կոմունալ վճարները մարելու համար պետությունից ստացված գումարներից: Նա պատգամավորներին հորդորեց այդ գումարները տալ նրանց, ովքեր իրականում դրա կարիքն ունեն։

Իմքայլական պատգամավոր Հովհաննես Իգիթյանը նշեց, որ ինքը չի ստացել այդ գումարից, եթե ստացած լիներ, միանգամից կվերադարձներ:

Նրան ի պատասխան՝ Փաշինյանը կատակեց. «Պարոն Իգիթյան, եթե Դուք չեք ստացել, նշանակում է, որ փետրվարին 40 հազար դրամից ավելի գազ ու 25 հազար դրամից ավելի հոսանք եք վառել: Դա արդեն օլիգարխիայի կատեգորիա է մտնում»:

  • Կիսվել: