հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
36 ժամով կդադարեցվի Լոռու, 3-8 ժամով՝ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

36 ժամով կդադարեցվի Լոռու, 3-8 ժամով՝ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 14-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Փամբակ, Գուգարք գյուղերի գազասպառողների, «ԱԱԲ Պրոեկտ», «Արգիշտի 1» ՍՊԸ-ների, «Ռոբ և Կարեն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ տեղեկացնելով, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Աբովյան, Խանջյան, Կամոյի, Վերոնայի, Շահումյան, Տերյան, Դպրոցականների, Գագարինի, Քուչակի, Բարեկամության, Սայաթ-Նովայի, Թումանյան, Ռուսթավելու, Պուշկինի, Բաղրամյան փողոցների գազասպառողների, «Գազարդի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-16:00-ն՝ Անտառագործների, Սարյան, և Երևանյան փողոցների գազասպառողների, ժամը 10:00-13:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-4 Ածխահատներ թաղամասի գազասպառողների, ժամը 09:30-17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր, Լիճք բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: 

  • Կիսվել: