2025 թվականի հունվարից օգոստոս Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալը նվազել է. Հովհաննիսյան
2025 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալը, ներառյալ վերաարտահանումը, նվազել է գրեթե կիսով չափ՝ 48.8 տոկոսով: Այս մասին այսօր մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ 6,8 տոկոսով աճել է տեղական արտադրության ապրանքների արտահանումը:
«Արտահանման անկումը հիմնականում պայմանավորված է թանկարժեք մետաղների վերաարտահանման նվազմամբ։ 2023-2024 թվականներին դրանց զգալի քանակություններ ներմուծվել են Հայաստան, ենթարկվել նախնական մշակման, ապա արտահանվել երրորդ երկրներ՝ պատրաստի ապրանքների հետագա արտադրության համար»,-նշեց նախարարը:


