2023թ. օմբուդսմենի գրասենյակին պետբյուջեից հատկացվել է 603 մլն դրամ. ֆինանսների նախարար
2023թ. օմբուդսմենի գրասենյակին պետբյուջեից հատկացվել է 603 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, մայիսի 30-ին 2023թ. պետական բյուջե կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Գրասենյակը, նրա խոսքով, նախատեսել է իրականացնել ընդամենը 1 ծրագիր 5 միջոցառումներով։ «Միջոցների հիմնական մասը տրամադրվել է օմբուդսմենի գրասենյակի ֆինանսավորմանը, նշել է Հովհաննիսյանը։
Իրացվել է 557 մլն դրամ։ Իրացումն, այսպիսով, ինչպես նշել է նախարարը, կազմել է 92,3 տոկոս։